USD376.62EUR434.96RUB4.7679

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է առանց հստակ ժամկետի

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է ակտիվ փուլում, սակայն դրա ավարտի հստակ ժամանակացույց առայժմ չկա։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը «արագորեն առաջ է շարժվում», և առաջին առաջընթացի զեկույցը սպասվում է առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։ Կոստանյանը նշել է նաև, որ այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միություն-ը իրականացնում է նման ձևաչափի գործընթաց։

Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում վիզաների տրամադրման ընթացակարգերը բարելավելու ուղղությամբ՝ ներառյալ դիմումների մշակման ժամկետների երկարաձգումը և Հայաստանում նոր հյուպատոսական ծառայությունների բացումը։

Մասնավորապես, Բելգիան որոշել է Հայաստանում բացել հյուպատոսական բաժին, ինչը պետք է նվազեցնի ծանրաբեռնվածությունը և պարզեցնի վիզայի դիմումների գործընթացը քաղաքացիների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ