USD396.56EUR411.39RUB4.2196

«ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Հայաստանի սուվերեն իրավունքն է». Պեսկով

«ԵՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի ցանկությունը Երևանի սուվերեն իրավունքն է։ Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ անդամակցությունից, և դրանք առավել քան ակնհայտ են: Հայաստանը շարունակում է իր դիվիդենտներն ստանալ ԵԱՏՄ անդամակցությունից։ Այդ դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են», – ասել Է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, թե ԵՄ կողմնորոշումը լրացուցիչ դիվիդենտներ կտա երկրին:

«Ըստ երևույթին, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք, հավանաբար հստակ պատկերացում չունենալով, թե արդյոք Եվրամիությունն ինքը շահագրգռված է դրանում, կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն որոշակի լրացուցիչ դիվիդենտներ կապահովի երկրի շահերի համար», – ասել Է Պեսկովը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ