ԵՄ խորհուրդը ևս 2 տարով՝ մինչև 2027թ․ փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը։
«Առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանման և տեղում վստահության ամրապնդման առանցքային գործիք է»,- հայտնում են ԵՄ խորհրդից։
Այդ նպատակով տրամադրվելու է ավելի քան 44 միլիոն եվրո բյուջետային հատկացում։