Եվրամիությունն արդեն 90%-ով լցրել է իր գազի պահուստարանները գալիք ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։
«Մեր գազի պահուստարաններն արդեն 90 տոկոսով լցված են»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
ԵՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ Բրյուսելը ձմռանն ընդառաջ եվրոպական էներգետիկ ոլորտին սպառնացող վտանգի նշաններ չի տեսնում։
«Մենք պատրաստ ենք ձմռանը, բայց որևէ սպառնալիքի նշաններ չունենք»,- ասել է նա։