USD382.57EUR439.34RUB4.7033

ԵՄ-ն Հայաստանին ներկայացրեց առանց վիզայի ճանապարհորդության գործողությունների ծրագիրը

Եվրամիությունը Հայաստանին ներկայացրել է առանց վիզայի ճանապարհորդության գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը Երևանում ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լյուխները։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ վիզայի ազատականացումը կարևոր քայլ է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության ու վստահության ամրապնդման գործում։

Նախարարը հավելել է, որ գործողությունների ծրագիրը կդառնա ռազմավարական հիմք՝ քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ