USD383.84EUR442.91RUB4.7045

ԵՄ-ն կարող է տուգանել Temu-ին՝ համաշխարհային եկամտի մինչև 6%-ի չափով

Եվրահանձնաժողովը զգուշացրել է չինական Temu առցանց հարթակին, որ այն կարող է ենթարկվել բազմամիլիոնանոց տուգանքի, որը կարող է հասնել ընկերության համաշխարհային շրջանառության մինչև 6%-ին։

ԵՄ-ում Temu-ն մեղադրվում է «Թվային ծառայությունների մասին» օրենքի խախտման մեջ։ Ըստ Եվրահանձնաժողովի, հարթակը թույլ է տալիս օգտատերերին անօրինական կամ վտանգավոր ապրանքներ գնել, ինչպես նաև կիրառում է կասկածելի մեթոդներ՝ ներառյալ կեղծ օգտատերերի արձագանքներ, կեղծ զեղչեր և կախվածություն ստեղծող ինտերֆեյս։

ԵՀ-ն նաև ուշադրություն է դարձնում Temu-ի կողմից կիրառվող մարկետինգային տեխնիկաներին, որոնք կարող են մոլորեցնել գնորդին և մղել ոչ պլանավորված գնումների։ Հետաքննությունը շարունակվում է, և պատժամիջոցների վերջնական չափը դեռ որոշված չէ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ