Հայաստանում ԵՄ առաքելությունը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրը՝ հղելով բարեմաղթանքներ աշակերտներին, ուսուցիչներին և նրանց ընտանիքներին։
«Հաջող ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ընտանիքներին։ ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին և կրթությունն ավելի հասանելի դարձնել երիտասարդությանը»,- ասված է ԵՄ առաքելության ֆեյսբուքյան գրառման մեջ։