USD382.68EUR445.17RUB4.7514

ԵՄ ներկայացուցիչը այցելել է Նախիջևան

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Նախիջևան։ Այդ մասին նա հայտնել է իր X-ի էջում։

Գրոնոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ Բաքվում կայացած հանդիպումների և մտքերի փոխանակության համար։ Նա Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները գնահատել է որպես «պատմական»։

«Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծմանը, ինչպես նաև մարդասիրական և անցյալի ժառանգության հարցերի լուծմանը»,– գրել է Գրոնոն։

Նա հավելել է, որ Նախիջևանում հանդիպել է նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և տեղում ծանոթացել տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ ԵՄ հնարավոր ներգրավվածության դիտանկյունից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ