USD384.47EUR450.83RUB4.8983

ԵՊԲՀ-ի գրադարանն ընդլայնվում ու վերանորոգվում է

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գրադարանի վերակառուցման նախագիծն իրականացնում են Keron Development Foundation-ն ու հոլանդական Defesche van den Putte (DVDP) ճարտարապետական ընկերությունը, որն առավել հայտնի է Ռոտերդամի համալսարանի, Մաստրիխտի համալսարանի ու Հաագայի թագավորական գրադարանների նախագծերով։

DVDP-ի ներկայացուցիչներն արդեն բուհի ուսանողներին ու դասախոսներին են ներկայացրել վերանորոգման ծրագիրը, դրա ճարտարապետական լուծումներն ու ակնկալված արդյունքները։

Նախագիծն ենթադրում է գրադարանի տարածքի ընդլայնում 600 մ²-ից մինչև 3 000 մ², բաց ու փակ դահլիճների ստեղծում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ու հանգստի գոտիների ներդրում, ինչը կնպաստի կրթության որակի բարելավմանը։

Նպատակն է գրադարանն առավել ժամանակակից ու բազմաֆունկցիոնալ դարձնել, այն վերածել գիտելիքի, համագործակցության ու ստեղծարարության կենտրոնի։

ԵՊԲՀ-ն հայտնի է իր բարձր կրթական մակարդակով ու ներկայումս կրթում է ավելի քան 8 000 ուսանող աշխարհի 32 երկրներից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ