USD389.76EUR406.4RUB3.79

ԵՊՀ-ի և Ցե-Կվադրատ Ամպեգայի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է սոց. ձեռներեցության ինկուբացիոն ծրագիրը

Երևանի Պետական Համալսարան-ի, Ձեռնակությունների ինկուբատոր հիմնադրամի և Ցե-Կվադրատ Ամպեգայի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագիրը

Ինկուբացիոն ծրագիրը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների համար և նպատակ ունի աջակցելու սոցիալական որևէ խնդիր լուծող նորարական գաղափարների իրականացմանը՝ օգնելով ձեռներեցներին սաղմնային փուլում գտնվող գաղափարը կյանքի կոչել և գաղափարից անցում կատարել դեպի ձեռնարկություն ✔️

Ինկուբացիոն ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն։ Մասնակիցները ձեռք կբերեն ձեռներեցության, առաջնորդության հմտություններ, շուկայի վերլուծության ունակություններ, սեփական բիզնեսը կառավարելու և զարգացնելու հնարավորություններ, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել/գրանցել ձեռնարկություն:

«Կրթութունը եղել և մնում է Ցե-Կվադրատ Ամպեգայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնային ուղղությունը։ Ուստի մենք բարձր ենք գնահատում ԵՊՀ-ի և ՁԻՀ-ի հետ այս համագործակցությունը և համոզված ենք, որ այս ծրագրի մեկնարկը կունենա մեծ ազդեցություն ուսանողների շրջանում ձեռներեցության զարգացման գործում։ Կարևոր է նաև նշել, որ ծրագրի իրագործմամբ ցանկանում ենք նաև սևեռել ուսանողների ուշադրությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ, ինչը խիստ արդիական է»,- ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» ընկերության տնօրեն Արման Վարդանյանը։

Ֆինանսավորման նպատակով լավագույն գաղափարները նաև կդիտարկվեն Ցե-Կվադրատ Ամպեգայի սոցիալական ֆոնդի կողմից։

Համագործակցության մեկնարկի նպատակով փետրվարի 20-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի Պետական Համալսարանի, Enterprise Incubator Foundation (EIF)-ի և Ցե-Կվադրատ Ամպեգայի միջև:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ