USD389.76EUR406.4RUB3.79

Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման ճանապարհի 11.5կմ հատվածը նորոգվում է

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածը։

Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 2 մլրդ 338 մլն դրամ է։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ 11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Աշոցքից հասնում է մինչև Բավրա (սահմանային անցակետ)։

Ներկայում ասֆալտբետոնե ներքին շերտն ամբողջությամբ տեղադրված է‚ 4.8կմ հատվածում տեղադրվել է վերին շերտը։ Մյուս հատվածներում վերին շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են‚ կատարվում է կողնակների լրացում։ Աշխատանքների ավարտը նախատեսված է աշնանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ