USD376.97EUR444.71RUB4.9091

Երևան–Գյումրի ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի մարտին

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում կառուցվող Երևան–Գյումրի ճանապարհահատվածը նախատեսվում է լիարժեք շահագործման հանձնել մարտ ամսին։ Այս մասին հայտարարել է ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանից դեպի Շիրակի մարզ տանող ճանապարհի նշված հատվածի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Ներկայումս իրականացվում են էլեկտրաֆիկացման և հարակից ինժեներական համակարգերի կարգաբերման աշխատանքներ։

Ծրագիրը հանդիսանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկը և միտված է երկրի հիմնական մայրուղային կապերի արդիականացմանն ու տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ