«Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և հարմարավետ բակեր ունենալը մեզ համար սկզբունքային է։ Աջափնյակում փուլ առ փուլ մաքրում ենք տարիներով ցանկապատված տարածքները և վերադարձնում բակային կյանքը։ Այստեղ կստեղծվեն զրուցարաններ, ժամանակակից խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։ Կանաչապատելու ենք հարակից հատվածները՝ ձևավորելով միջավայր, որը հաճելի է թե՛ մեծ, թե՛ փոքր երևանցիների համար»։