USD383.54EUR438.12RUB4.8865

Երևանը՝ այս ամառ ռուսաստանցիների ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը

Երևանը 2024 թվականի ամռանը դարձել է ռուսաստանցիների համար արտասահմանյան չվերթների ամենահայտնի ուղղությունը։ Այդ մասին ասվում է OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության մեջ։

Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանի մայրաքաղաքին բաժին է ընկնում ռուսաստանյան ավիատոմսերի 7.9 տոկոսը։

Ռուսաստանից ուղևորությունների ամենահայտնի արտասահմանյան ուղղությունների տասնյակում են ընդգրկվել նաև Ստամբուլը (6.6%), Բաքուն (5%), Մինսկը (4%), Փարիզը (3.8%), Անթալիան (3.2%), Թբիլիսին (2.9%), Ալմաթին (2.8%), Բարսելոնան (2.7%) և Սեուլը (2.3%)։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ