USD389.76EUR406.4RUB3.79

Երևանը $200մլն կստանա թունելի կառուցման համար

Երևանը 200 մլն դոլար կստանա Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից՝ Սյունիքում Քաջարանի թունելի կառուցման համար։ ՀՀ նախարարների կաբինետը հավանություն է տվել վարկային համաձայնագրի ստորագրման նախագծին։ Ծրագրի համար ևս 194 մլն դոլար կառավարությունը կհատկացնի պետբյուջեից։ Սա Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի բաժիններից մեկն է։ Երթուղու հարավային հատվածում՝ Քաջարան քաղաքի մոտ, նախատեսվում է կառուցել 7 կմ երկարությամբ թունել։ Կկառուցվեն մոտ 4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ՝ ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային կողմից։ Քաջարանի թունելը զգալիորեն կարագացնի ճանապարհը Հայաստանի հարավային հատվածից դեպի երկրի ներքին տարածք։ Թունելը կառուցվելու է Բարգուշատի լեռներում գտնվող անցումների տակ, որտեղ ճանապարհն այժմ բազմաթիվ կտրուկ շրջադարձեր է կատարում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ