USD381.47EUR441.32RUB4.7262

Երևանը գնում է 45 նոր տրոլեյբուս․ մատակարարումը՝ 2026-ի առաջին կիսամյակում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավագանու նիստում հայտարարեց, որ քաղաքը գնում է 12 մետրանոց 45 նոր տրոլեյբուս։ Նրա խոսքով՝ դրանց կանխանվճարն արդեն փոխանցված է, և տրանսպորտային միջոցները քաղաքին կմատակարարվեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում։

Ավինյանի խոսքով՝ քաղաքային տրանսպորտի արդիականացման հաջորդ մեծ քայլը կլինի 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումը․

«250 ավտոբուսների հարցը Կառավարության ներդրումային կոմիտեի նիստում մինչև տարեվերջ քննարկվելու է»,– նշել է քաղաքապետը։

Այս գնումները քաղաքային տրանսպորտի թարմացման լայնածավալ ծրագրի մաս են կազմում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ