2025 թվականին Երևանում նախատեսվում է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված Հյուսիս–Հարավ միջպետական երկաթուղու նախագծի իրականացմանը և Չաբահար նավահանգստի զարգացմանը։
Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին Թեհրանում արդեն կայացել է եռակողմ խորհրդակցությունների երրորդ փուլը, որի ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հատկապես տրանսպորտի, Հայաստանի «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության և Չաբահարի ռազմավարական դիրքի արդյունավետ օգտագործման ուղղությամբ։