Դրան կմասնակցեն ՏՏ ընկերությունների հազարավոր ներկայացուցիչներ, նորարարներ, տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատարներ մի քանի տասնյակ երկրներից։ Համագումարը կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համագումարին զուգահեռ այս տարի Երևանում կանցկացվի բարձր տեխնոլոգիաների ամենամյա DigiTec ցուցահանդեսը։ Հայկական ընկերությունների համար սա լավ հնարավորություն կլինի ծանոթանալու պոտենցիալ գործընկերների, այդ թվում՝ միջազգային խոշոր ընկերությունների հետ։
«Կոնկրետ անուններ դեռ չենք նշի, քանի որ բանակցությունները դեռ ավարտված չեն, բայց քանի որ համագումարի ժամկետները մոտենում են, լավ նորություններ կհայտնենք»,- ասաց Հայաստանի առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Եսայանը:
Հայաստանը դառնում է ՏՏ արդյունաբերության կենտրոններից մեկը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում։ Բացի թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի ոլորտում առկա միտումների քննարկումներից, ֆորումի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ստարտափների մրցույթ (World Startup Cup):