Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 250 նոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուս, որոնք կփոխարինեն գործող HIGER ավտոբուսներին և «ԳԱԶել-Սիթի» միկրոավտոբուսներին։
Ծրագրի ֆինանսական փաթեթը կազմում է մոտ 98 մլրդ դրամ, որը կիրականացվի միջազգային վարկային ֆինանսավորմամբ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս քայլով ոչ միայն կբարելավվի հանրային տրանսպորտի որակը, այլև կնվազի օդի աղտոտվածությունը․
«250 նոր էլեկտրավտոբուսներն ազդեցություն չեն ունենալու օդի որակի վրա։ Սա մեր շարժակազմի ամբողջականացման ռազմավարության վերջին փուլն է։ Դրանից հետո կդիտարկենք միայն թարմացման անհրաժեշտությունը»։
Նոր ավտոբուսների մուտքը կդառնա Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման կարևորագույն քայլը։