USD382.55EUR440.47RUB4.7293

Երևանը կտրամադրի 5.5 միլիարդ դրամ մետրոպոլիտենի զարգացման համար

2026 թվականին Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 5.5 միլիարդ դրամ։

Դրանից 2.5 միլիարդ դրամը կուղղվի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերանորոգմանը, իսկ 2 միլիարդ դրամը՝ Աջափնյակ նոր կայարանի շինարարության մեկնարկին։

Նախագիծը Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման և քաղաքային երթևեկության բեռնաթափման ծրագրի մաս է կազմում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ