Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի։ Խորհրդային տարիներին սեյսմիկ վտանգը թերագնահատված է եղել։ Երևան քաղաքի շենքերի մոտ կեսը բարձր խոցելիություն ունեն։
«Եթե այսօր կան 8, 9 և 10 բալանոց գոտիներ, սովետական քարտեզներով եղել են 7 և 8 բալանոցգոտիներ, և բնակֆոնդի մեծ մասը կառուցվել է 7 և 8 բալերի համար։ Եվ երբ ասում ենք՝ կա սեյսմիկբարձր ռիսկ, պատճառը հենց դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգիմակարդակի համար, քան պետք է։ Հետևաբար, եթե 9 բալանոց երկրաշարժ լինի, 8 բալանոցգոտում գտնվող Երևանում կլինեն հետևանքներ»,- ասել է ՆԳՆ սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
Ըստ սեյսմիկ ծառայության տնօրենի՝ մասնակցում են բազմաբնակարան շենքերի համալիր փորձաքննությանը։