Այդ նպատակով անցկացվում են մոտ 80 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա խրամատներ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում, իսկ Ամիրյան, Մյասնիկյան և Աճառյան փողոցներում այն արդեն ավարտված է։ Ամբողջական նախագիծը կարժենա 6 մլն դոլար։