«Ես համոզված եմ՝ եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթեուզում ենք՝ երևանցիները նոր տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի ոչ թեբյուջետային առումով ավելին ծախսել, այլ՝ շարունակել թեկուզ նույն գումարը ծախսելով, ավելիընդլայնել շրջանակը»,- հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Պետք է շարունակական ներդրումներ իրականացնել, որպեսզի տարածաշրջանի մակարդակով ձեռքբերում ունենալ։
2022-23թթ ծախսվել է 590 մլն 999 հազար դրամ. «Սա այն տարին էր, երբ շատ գումարներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործումենք»,– ասել է նա։
2023-24թթ ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ. «Անցած տարի էլ ձեռք ենք բերել Սուրբ ծննդյանտոնավաճառի տնակները, որ անցյալ տարի էլ ենք օգտագործել, այս տարի էլ ենք օգտագործում»,- նշել է նա։
Գրիգորյանը շեշտել է, որ այս տարի ավելի քիչ գումար է նախատեսված ծախսել, քան նախորդ տարի. «Այս տարի ծախսելու ենք 549 մլն 706 հազար դրամ»։
Այս տարի ցանկացել են թարմացնել գլխավոր տոնածառը, սակայն մրցույթը չի կայացել. «Մենքհիմա 18 մլն դրամ ենք ծախսում, որոշ խաղալիքներ ենք ձեռք բերելու, որ տոնածառի տեսքըապահովենք։ Նախորդ տարի մի հատված կար, որ լայն հանրությունը չէր նկատել, ես նկատել եմ՝ճյուղերը նոսրացել էին»։ Ըստ նրա, հիմա 18 մլն դրամով այդ հարցը կլուծեն. «Բայց եկող տարիամբողջությամբ կթարմացնենք»։ Գրիգորյանը շեշտել է, որ նոր տոնածառ չեն գնելու, այլ օգտագործվելու է 2018թ. գնվածը։