USD391.16EUR422.18RUB4.6495

Ոչ մի ավտոբուս ամառային անվադողերով չի երթևեկում.  Քաղաքապետարան

2024թ. հոկտեմբեր-նոյեմբերին MAN մակնիշի 87 և ZHONGTONG մակնիշի 391 ավտոբուսի անվադողերը փոխարինվել են համասեզոնային անվադողերով, իսկ դեկտեմբերին HIGER մակնիշի 103 ավտոբուսի անվադողերը նույնպես փոխարինվել են համասեզոնայիններով։ Փոքր դասի 100 ավտոբուսի համար տեղադրվել են ձմեռային անվադողեր։

Անվադողերի շահագործման ժամկետները․

HIGER, ZHONGTONG և փոքր դասի ավտոբուսների անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75,000 կմ։

MAN ավտոբուսների անվադողերը նախատեսված են մինչև 120,000 կմ շահագործման համար։

Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, տեղեկացնում ենք, որ դրանց անվադողերը փոխարինվել են ձմեռայինով դեռևս 2024թ. դեկտեմբերի 1-ից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ