USD384.47EUR450.83RUB4.8983

Երևանի բոլոր ծառայությունները հասանելի կլինեն Y.E.S. հարթակի միջոցով.Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Yerevan Electronic Services (Y.E.S.) հարթակը ստեղծվել է քաղաքապետարանի բոլոր ծառայությունները ամբողջությամբ թվայնացնելու նպատակով։

«Այս հարթակի միջոցով քաղաքացիները կարող են այսօր իսկ մուտք գործել, գրանցվել, իդենտիֆիկացվել և տանից օգտվել քաղաքապետարանի ծառայություններից՝ առանց հավելյալ խոչընդոտների», – նշել է Ավինյանը։

Ծրագրի նպատակն է ապահովել արդյունավետ, թափանցիկ և ժամանակակից քաղաքային կառավարում՝ ծառայությունները դարձնելով հասանելի բոլորի համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ