Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային 42 մանկապարտեզներում արդեն տեղադրվել է շուրջ 1700 տեսահսկման սարք։ Ծրագրի նպատակն է բարձրացնել նախադպրոցական հաստատությունների անվտանգությունն ու վերահսկելիությունը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքները շարունակական են։ 2026 թվականին նախատեսվում է տեսահսկման համակարգեր տեղադրել ևս 40 համայնքային մանկապարտեզներում՝ ապահովելով առավել անվտանգ և վերահսկելի միջավայր երեխաների և անձնակազմի համար։
Ծրագրի իրականացմամբ քաղաքապետարանը նպատակ ունի կանխարգելել հնարավոր ռիսկերը և բարձրացնել վստահությունը նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության նկատմամբ։