Երևանի համայնքը, կարևորելով քաղաքացու մասնակցությունն ու համագործակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում, աջակցություն է տրամադրում Մանկական զարգացման հիմնադրամին։
Ծրագրի նպատակն է ուժեղացնել սոցիալական ներառման մոտեցումները և ապահովել համայնքի ակտիվ ներգրավվածությունը այդ գործում։ Մոտ 50 երեխա կստանա համապատասխան մասնագիտական աջակցություն և զարգացում ապահովող ծառայություններ։
Այս նախաձեռնությունը հաստատում է համայնքի հանձնառությունը ներառական և հավասար հնարավորություններ ստեղծելու գործում։