Երևանի հասարակական տրանսպորտը մինչև տարեվերջ կհամալրվի 15 տրոլեյբուսներով (12 մետր երկարությամբ) և 171 ավտոբուսներով (8,5 մ երկարությամբ), տեղեկացվել է քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Արդեն հատկացվել են միջոցներ և վավերացվել են պայմանագրեր։ Հաջորդ տարվա սկզբից նախատեսվում է սկսել 18 մետր երկարությամբ 250 էլեկտրական ավտոբուսների գնման գործընթացը։