Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է նախաձեռնել կենտրոնական փողոցներում երթևեկության կազմակերպման նպատակով։
Հուլիսի 23-ից արգելվում է մեքենաների կանգառը հետևյալ հատվածներում․
• Պարոնյան փողոցում՝ Պարոնյան–Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկ,
• Աբովյան փողոցում՝ Աբովյան–Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ աջ կողմում,
• Աբովյան և Բուզանդ փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ձախ կողմում։
Քաղաքապետարանը կոչ է անում վարորդներին պահպանել նոր սահմանված կարգը և նախապես պլանավորել երթևեկությունը։