USD384.32EUR450.23RUB4.8933

Երևանի կենտրոնում միակողմ երթևեկության նոր փոփոխություն

Հուլիսի 1-ից Երևանի կենտրոնում կկիրառվեն երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ։

 «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ճանապարհահատվածում երթևեկությունը կդառնա միակողմ։

Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում, որը հարում է Տիգրան Մեծ պողոտային, երթևեկությունն այլևս չի լինի երկկողմ. այն նույնպես կկազմակերպվի միակողմ երթևեկությամբ։

Քաղաքապետարանը նշում է, որ փոփոխությունները միտված են երթևեկության հոսքերի կարգավորմանը և կենտրոնում տրանսպորտային ծանրաբեռնվածության նվազեցմանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ