USD382.62EUR445.68RUB4.7923

Երևանի քաղաքապետարան․ շուրջ 2130 թափառող շուն պատվաստվել և վերապատվաստվել է կատաղության դեմ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այս տարվա սկզբից մայրաքաղաքում կատաղություն հիվանդության դեմ պատվաստվել և վերապատվաստվել է մոտ 2130 թափառող շուն։

Պատվաստումները իրականացվում են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից՝ կենդանիների առողջությունն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով։

Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ շուտով Երևանի տարբեր հատվածներում կտեղադրվեն իրազեկման ցուցանակներ, որոնք բնակիչներին կհիշեցնեն կենդանիների պատվաստման կարևորության մասին։

📍 Քաղաքապետարանը կրկին հորդորում է կենդանատերերին ժամանակին պատվաստել իրենց շներին՝ կանխելու կատաղության տարածումը և ապահովելու ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց անվտանգությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ