USD382.77EUR447.46RUB4.7

Երևանի քաղաքապետարան․ տրանսպորտային քարտի մնացորդը ստուգելը դառնում է ավելի հասանելի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը հնարավոր է ստուգել մի քանի եղանակով։

Այս պահին մնացորդի ստուգումը հնարավոր է․

  • transport.yerevan.am կայքում՝ «Մնացորդի ստուգում» բաժնում լրացնելով քարտի 16 նիշերը,
  • Telcell սպասարկման կետերում,
  • ինչպես նաև մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ։

Քաղաքապետարանը հայտնում է, որ առաջիկայում քարտի մնացորդը հնարավոր կլինի ստուգել նաև Telcell տերմինալների միջոցով։

Այս քայլերը նպատակ ունեն հեշտացնել հանրային տրանսպորտից օգտվողների համար վճարման և վերահսկման գործընթացը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ