Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխա հնարավորություն կունենա այցելելու մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախներ։
Ճանաչողական այցերի շարքի առաջին կանգառը եղել է Մեծն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որտեղ երեխաները ծանոթացել են հայ մեծն կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը։
Նախաձեռնության նպատակն է երեխաներին ներառել մշակութային միջավայրում, զարգացնել նրանց հետաքրքրությունները և ապահովել բովանդակալից ժամանց։