USD382.77EUR442.18RUB4.7703

Երևանի քաղաքապետարանը կհովանավորի DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանը դարձել է DigiTec 2025-ի ինստիտուցիոնալ աջակիցն ու հովանավորը։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, այս քայլը համահունչ է քաղաքի վերջին տարիների ռազմավարությանը՝ ուղղված թվայնացման, նորարարական լուծումների ներդրման և «խելացի» քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը։

«Երևանը վերջին տարիներին իրականացնում է համապարփակ թվայնացման և նորարարական լուծումների ծրագիր՝ սկսած քաղաքային կառավարման համակարգերի արդիականացումից մինչև խելացի քաղաքային ենթակառուցվածքներ։ Այս ճանապարհին քաղաքապետարանը կարևորում է տեխնոլոգիական միջոցառումները, այդ թվում՝ DigiTec-ը, որպես հարթակ, որտեղ ներկայացվում են ոլորտի նոր միտումները և գաղափարները»,– նշված է հաղորդագրության մեջ։

DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 10-12-ը, Մերիդիան էքսպո կենտրոնում։

Մուտքը ազատ է բոլոր այցելուների համար, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ 👉 digitec.am

DigiTec-ը Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումն է, որը միավորում է տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին և ոլորտի մասնագետներին՝ քննարկելու նորարարական միտումները և ներկայացնելու նոր տեխնոլոգիական լուծումներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ