USD383.82EUR449.11RUB4.912

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է երթևեկության նոր կազմակերպման կարգավորումները

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է երթևեկության նոր կազմակերպման կարգավորումներ, որոնք ուղղված են հասարակական տրանսպորտի անխափան երթևեկության և ընդհանուր հոսքերի շարունակականության ապահովմանը։

Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում կանգառը արգելվել է։

Նոր փոփոխությունների հիմնական կետերը.

Բեյրութի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցներ

• 1-ին գոտուց՝ միայն աջ դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց

• 3-րդ գոտուց՝ միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց

• 2-րդ գոտին՝ միայն հասարակական տրանսպորտի համար

Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցներ

• 1-ին գոտուց՝ աջ և ուղիղ

• 2-րդ գոտուց՝ միայն ուղիղ

• 3-րդ գոտին՝ հատկացված է հասարակական տրանսպորտին՝ միայն ձախ շրջադարձի համար

Կարևոր.

Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում կանգառը արգելված է։

Այս բոլոր փոփոխությունները միտված են երթևեկության հոսքերի ավելի արդյունավետ կառավարմանը, հատկապես՝ հասարակական տրանսպորտի համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ