USD383.23EUR440.91RUB4.8211

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մի շարք մարզադպրոցներում ու դպրոցներում անցկացվում են բասկետբոլի անվճար դասընթացներ

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի մի շարք մարզադպրոցներում ու հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են բասկետբոլի անվճար դասընթացներ։

Ծրագրի նպատակն է խթանել առողջ ապրելակերպն ու սպորտի մասսայականացումը մանուկների ու պատանիների շրջանում, բացահայտել տաղանդավոր մարզիկներին ու նպաստել բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։

Դասընթացներն անցկացվում են պրոֆեսիոնալ մարզիչների ղեկավարությամբ ու ներառում են ինչպես ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն, այնպես էլ բասկետբոլի տեխնիկայի ու մարտավարության ուսուցում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ