USD384.03EUR443.29RUB4.795

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը պարզաբանում է՝ ինչպես է կազմակերպվելու հանրային տրանսպորտում վերահսկողությունը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նոր տրանսպորտային համակարգի շրջանակում հսկիչները շրջելու են՝ քաղաքացիների ուղեվարձի վճարումն ապահովելու նպատակով։

«Հսկիչները մշտապես շարժման մեջ կլինեն։ Նրանք կաշխատեն միջազգային ստանդարտներով՝ համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով կստուգեն՝ ուղևորն արդյոք վճարել է, թե ոչ։ Մեր նպատակն ուղղակիորեն տուգանքներ կիրառելն չէ, այլ մարդկանց սովորեցնել, որ պետք է վճարել ուղեվարձը։ Սկզբնական շրջանում խիստ միջոցներ չենք կիրառի նրանց նկատմամբ, ովքեր անտեղյակ են համակարգից։ Բայց երբ կտեսնենք, որ խնդիրը չարամիտ է, մոտեցումը կլինի այլ», — նշել է Գրիգորյանը։

Նա անդրադարձել է նաև արտոնյալ ուղեվարձի չարաշահման խնդրին՝ շեշտելով, որ խստիվ արգելվում է օգտվել այլ անձի արտոնյալ տոմսից, նույնիսկ եթե դա բարեկամի տոմս է։

«Օրինակ, «Բարեկամություն» կայարանում մի քաղաքացի փորձել է մետրոյի վալիդատորը անցնել տատի արտոնյալ քարտով։ Սա խախտում է, և այդ տիպի խախտումների համար ամենախիստ տուգանքներն են սահմանված։ Հորդորում եմ բոլորին՝ խուսափել նման վարքից», — հավելել է նա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ