Երևանի քաղաքապետարանի շենքի արտաքին լուսավորությունը առաջիկայում կթարմացվի։ Գործող նատրիումային լամպերը փուլային կարգով կփոխարինվեն նոր սերնդի LED լուսարձակներով, որոնք կապահովեն ինչպես ավելի բարձր լուսավորություն, այնպես էլ՝ գեղարվեստական տեսքի բարելավում։
Նոր LED համակարգը նախատեսվում է ավելի էներգախնայող, սպասարկման առումով՝ արդյունավետ, իսկ գեղագիտական լուծումներով՝ ավելի համահունչ քաղաքային միջավայրին։
Ծրագրի ավարտից հետո քաղաքապետարանի շենքը գիշերային ժամերին կունենա ժամանակակից, ընդգծված ճարտարապետական լուսավորում։