USD384.32EUR450.23RUB4.8933

Երևանի քաղաքապետը ներկայացրել է 2-6 տարեկանների հուզական ինտելեկտի զարգացման ծրագիր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նոր նախագիծ, որը նախատեսված է 2-6 տարեկան երեխաների հուզական ինտելեկտի զարգացմանը։ Քաղաքապետի խոսքով՝ նախաձեռնությունը ծնվել է այն համոզմունքից, որ ուժեղ և գիտակից հասարակություն ունենալու համար պետք է սկսենք հոգալ երեխայի ներքին աշխարհի մասին դեռ վաղ տարիքից։

«Ուզում եմ, որ մանկապարտեզներում մեր երեխաները սովորեն ճանաչել իրենց հույզերը, հասկանան իրենց և դիմացինին, համագործակցեն ու կարողանան խաղաղ ձևով լուծել կոնֆլիկտները։ Այս հմտությունները նրանց պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում՝ դպրոցում, աշխատավայրում ու ընտանիքում», – նշել է Ավինյանը։

Ծրագիրը ներկայում քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչություններում։ Քաղաքապետը կարևորել է մասնագետների՝ մանկավարժների և մանկական հոգեբանների ներգրավումը՝ ընդգծելով, որ նախագծի վերջնական տեսքը կձևավորվի ոլորտային փորձի հիման վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ