USD382.67EUR444.93RUB4.8445

Երևանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվել են մի շարք անօրինական շինություններ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են համայնքային հողամասերում ինքնակամ և առանց թույլտվության կառուցված շինությունները։ Մասնավորապես՝

Կենտրոն վարչական շրջան — Սարյան փողոցի 24 հասցեին կից գտնվող համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինություն։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան — Հովնաթանի փողոցի 45 տան դիմաց տեղակայված շինություն։

Իսակովի պողոտա, շենք 36 — Բակում, համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված քարե շինություններ։

Աշխատանքները շարունակվում են՝ մայրաքաղաքում քաղաքաշինական կարգապահությունը վերականգնելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ