USD383.84EUR442.91RUB4.7045

Երևանի մանկապարտեզներում շարունակվում են սննդի որակի վերահսկման աշխատանքները

Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանը իրականացնում է սննդի որակի ամենօրյա մշտադիտարկում։

Ներկայումս նախակրթական հաստատություններում ներդրված է «միասնական ճաշացանկ» ծրագիրը, որի նպատակը երեխաների առողջ սննդի ապահովումն է։

Բացի այդ՝ վերահսկողություն է սահմանվել նաև մատակարարող կազմակերպությունների վրա։ Վերջիններիս մոտ իրականացվում են այցելություններ և արտադրանքի որակի ստուգումներ՝ համապատասխանության համար։

Ծրագիրը միտված է բարելավել մանկապարտեզներում սննդի որակը և երաշխավորել սննդի անվտանգությունն ու բազմազանությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ