Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ամբողջությամբ ավարտված է և անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները։
• Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն արդեն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ապահովելու նպատակով։
• Միաժամանակ մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ՝ շինարարության մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ Այս տարի նախատեսվում է սկսել շինարարական գործընթացը։