Երևանի մետրոպոլիտենի պատմության ընթացքում առաջին անգամ՝ 40 տարի անց, սկսվել է շարժասանդուղքների փոխման գործընթացը։
Առաջին աշխատանքներն այժմ ընթանում են «Զորավար Անդրանիկ» կայարանում, իսկ ծրագիրը ամբողջությամբ կավարտվի մեկ տարվա ընթացքում՝ ընդգրկելով չորս կայարան։
2026 թվականին շարժասանդուղքները կփոխվեն նաև «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում։
Ծրագիրը միտված է բարձրացնել մետրոպոլիտենի հարմարավետությունն ու տեխնիկական հագեցվածությունը։