Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Հունվարի 20-ից 26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411 հազար 412 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
- 808՝ երեք վագոնանի,
- 1078՝ երկու վագոնանի,
- 1024՝ մեկ վագոնանի։
Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները։