USD384.47EUR450.83RUB4.8983

Երևանի ծայրամասում բացվել է Homplex հիպերմարկետը՝ ամենամեծ կենտրոնը շինարարության և կահավորման ոլորտում

Երևանում բացվել է Homplex հիպերմարկետը, որը դառնում է երկրի ամենամեծ մանրածախ առևտրի կենտրոնը՝ շինարարության, վերանորոգման և տան կահավորման ապրանքների համար։ Նորաբաց համալիրում հասանելի են շինանյութեր, կենցաղային տեխնիկա, կահույք, խաղալիքներ, սուպերմարկետ, սրճարան, սննդի կետեր, մանկական խաղահրապարակ և այլն։

Հիպերմարկետի կառուցման համար ներդրվել է 70 միլիոն դոլար, իսկ դրա գործարկումը ապահովել է մոտ 1000 նոր աշխատատեղ ինչպես հիմնական, այնպես էլ հարակից ոլորտներում։

Homplex-ի կարևոր առանձնահատկություններից է Հայաստանում IKEA-ի առաջին պաշտոնական վաճառքի տարածքի գործարկումը։ Anta Holding ընկերության գործադիր տնօրեն Թորնիկե Գուրուլին իր ելույթում շեշտել է, որ այս նախագիծը ոչ միայն IKEA ապրանքների հասանելիություն է ապահովում, այլև նպաստում է Հայաստանում ժամանակակից ու հարմարավետ կյանքի մշակույթի զարգացմանը։

«Սա ոչ միայն ապրանքների վաճառք է, այլև վստահության, զարգացման և հայ ընտանիքների կյանքի բարելավման ուղի։ Ցուցասրահը արտացոլում է ոչ միայն IKEA-ի ոգին, այլև հայ ժողովրդի յուրահատուկ ճաշակն ու կենսակերպը», – նշել է Գուրուլին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ