USD390.9EUR444.61RUB4.7857

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել

Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ խիտ մառախուղը։ Ըստ չվացուցակի, Աթենքից, Վիեննայից ու Վարշավայից չվերթները, որ պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեին ժամը 4-5-ի սահմաններում, չեղարկվել են, իսկ մի քանիսի դեպքում էլ, ըստ չվացուցակի, ուշացում է։

Մառախուղի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են հետևյալ չվերթները․

Աթենք-Երևան A3898 (Ուշացում)
Վիեննա-Երևան OS641 (Ուշացում)
Վիեննա-Երևան W42891 (Ուշացում)
Մոսկվա-Երևան SU1964 (Ուշացում)
Վարշավա-Երևան LO729 (Չեղյալ)
Մոսկվա-Երևան 3F322 (Ուշացում)
Մոսկվա-Երևան 5G710 (Ուշացում)

Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել, նրանք ուղարկվել են պահուստային օդանավակայաններ։

«Գիշերվանից սկսած կան ուշացած և չեղարկված չվերթեր։ ԱթենքիցՎարշավայից, Վիեննայից ժամանող 2 չվերթ չեղարկվել է։ Նշված 4 չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում», – հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ