USD382.65EUR445.56RUB4.7305

Երևանն ու Թեհրանը քննարկել են Հյուսիս–Հարավ միջանցքի երկաթուղային նախագծերը

Թեհրան Թայմսի տեղեկացմամբ՝ Երևանն ու Թեհրանը բանակցություններ են վարել Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում նոր երկաթուղային նախագծերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբարալի Զաքարին և Հայկական երկաթուղիների նախագահը։ Կողմերը քննարկել են Հայաստանը ռազմավարական տարանցիկ հանգույցի վերածելու հնարավորությունները, որը կկապի Իրանը Ռուսաստանի և Եվրոպայի հետ։

Նշվել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալու կարևոր օղակ՝ Իրանից դեպի հյուսիս և արևմուտք գնացող տրանսպորտային ուղիների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ