USD389.45EUR409.74RUB3.86

Երևանում 350 ծառ է տնկվել ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն

Այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Հատվեց 300 մանրատերև թեղի, և փոխարենը տնկվեցին 350 նոր ու ֆունկցիոնալ ծառեր: Փոխարինված ծառերն ունեին տարբեր հիվանդություններ ու այլևս  կենսունակ չէին: Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումն ուղղված է նաև առողջացնելու քաղաքի կանաչ ֆոնդը, իսկ նոր տնկվող ծառերը պետք է ոչ միայն համապատասխանեն քաղաքի կլիմային, այլև ճարտարապետությանը: Տնկվել են ձիակասկեր, սոսիներ, որոնք քաղաքային պայմաններում կարող են ապրել մինչև 2500 տարի։ Ծառերի փոխարինումից հետո հատված փայտանյութը տեղափոխվում է Երևանի ջերմոցատնկարանային վարչություն, որտեղից էլ բաժանվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ