Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ մայրաքաղաքում անցկացվեց լայնածավալ սպորտային միջոցառում, որի նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը և հանրային ակտիվությունը։
Միջոցառումը աչքի ընկավ իր մասշտաբներով ու մասնակիցների աշխուժությամբ։ Հատուկ հյուրի կարգավիճակով Երևանում էր լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսը, ով Հայաստան էր ժամանել՝ առաջնորդելու միջազգային ճանաչում ունեցող Les Mills ֆորմատի բացօթյա ինտենսիվ մարզումները։
Բազմաթիվ երեւանցիներ հնարավորություն ունեցան մասնակցելու անվճար խմբային մարզումներին, ստանալով դրական լիցքեր և մոտիվացիա՝ սեփական կյանքում սպորտը և առողջ ապրելակերպը առաջնահերթ դարձնելու համար։
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է առողջարար նախաձեռնությունները՝ քաղաքում խթանելով սպորտը, շարժումն ու առողջ միջավայրի ձևավորումը։