USD382.67EUR444.93RUB4.8445

Երևանում արձանագրվել է օդի աղտոտվածության աճ․ Կենտրոնում և Շենգավիթում փոշու մակարդակը բարձր է թույլատրելիից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է սեպտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի օդի մոնիթորինգի արդյունքները։

Ըստ զեկույցի՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոն – սեպտեմբերի 18-ին և 23-ին,
  • Շենգավիթ – սեպտեմբերի 21-23-ը։

Նոր Նորքում և Արաբկիրում նման դեպքեր չեն արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի պարունակության բարձրացում գրանցվել է․

  • Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 19-21-ը և 23-ին,
  • Արաբկիրում՝ սեպտեմբերի 18-ին, 20-ին և 22-ին,
  • Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին։

Կենտրոնում այս ցուցանիշը չի գերազանցել նորման։

Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը բոլոր վարչական շրջաններում պահպանվել է թույլատրելիի սահմաններում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ